Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը 2015 թվականի ապրիլի 24-ին կգա Հայաստան և հայ ժողովրդի հետ կոգեկոչի Հայոց ցեղասպանության տարելիցը։ Այս մասին «Արմենպրես» գործակալության հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։
Նա նաև հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն լայն հասարակությանը ներկայացնել մեկ դար առաջ մեկ դար առաջ մարդկության դեմ առաջին հանցագործությունը, այլև իրավական և քաղաքական ճանապարհով պահանջել ճանաչում և հատուցում։ Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ մշակվում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, որը մինչև ապրիլի 24-ը պետք է դրվի քվեարկության։