Հայտնի է Genealogy խմբի չորրորդ մասնակցի անունը

19:41     27 փետրվարի, 2015

Հայտնի է դարձել Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի չորրորդ մասնակցի անունը: Այս մասին հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպես` 6 հոգուց բաղկացած խմբի չորրորդ անդամը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը:

Ստեֆանին ծնվել է Լոս Անջելոսում: Հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը` ճապոնուհի: Այժմ երգչուհին բնակվում է Ճապոնիայում:

 

Ստեֆանին սկսել է երգել 13 տարեկան հասակից: Արդեն 19 տարեկանում ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japen records awords» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել  է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը:


© armedia.am