Մերկել. Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով

13:11     28 փետրվարի, 2015

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: “Չեմ կարծում, թե այս պարագայում ռազմական լուծումը հնարավոր է,” – ինչպես  Lenta-ն է հայտնում, նշել է Մերկելը:

Ըստ Գերմանիայի կանցլերի՝ “Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին” բոլոր ջանքերը պետք է գործադրվեն այս դժվար իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ճգնաժամի կարգավորումը երկար ժամանակ կպահանջի:


© armedia.am