Ուորլիքը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

14:06     28 փետրվարի, 2015

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում։

«Միշտ ուրախ եմ զրուցել Հայ դատի հանձնախմբի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Եկեք շարունակենք Ղարաբաղի հարցով քննարկումները»,- գրել է Ուորլիքը։


© armedia.am