Ստեփանակերտում հարգել են սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

17:00     28 փետրվարի, 2015

Այսօր Ստեփանակերտում հարյուրավոր մարդիկ այցելեցին հուշահամալիր իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին, հայտնում է Artsakhpress-ը:

Հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր և  Հայաստանից ժամանած բազմաթիվ հյուրեր: Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել:


© armedia.am