Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Լոս Անջելեսում

10:10     1 մարտի, 2015

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ: Նա առաջարկներ է արել, որոնք ցույց են տալիս քաղաքի հավատարմությունը մարդու իրավունքներին և արդարությությանը, հայտնում է asbarez.com.

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի մեկ այլ անդամ՝ Միթչ Օ' Ֆարելը նույնպես ջանքեր է գործադրել, որպեսսզի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններն անցկացվեն ըստ արժանվույն:

Միջոցառումների շարքում նախատեսված են արդարության երթը ապրիլի 24-ին, պաստառների տեղադրումը ողջ քաղաքով մեկ, գեղարվեստական մրցույթների կազմակերպումը, որտեղ հաղթողի կտավը ապրիլին կփակցվեն ավտոբուսներում: Բացի այդ, քաղաքապետարանի ճակատային մասն ապրիլի 24-ին թանաքագույն լուսավորում կունենա, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանի՝ անմոռուկի գույնն է:


© armedia.am