Այս շաբաթ Եվրոպայում...

09:35     2 մարտի, 2015

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Մարտի 4-ին Եվրոպական Հանձնաժողովն ու ԵՄ Գերագույն հանձնակատարը քննարկումներ են մեկնարկելու Եվրոպայի Հարևանության Քաղաքականության վերանայման շուրջ։ Այդ նպատակով ստեղծվելու է հանձնաժողով, որը մինչև հունիս քննարկումներ կծավալի ԵՄ անդամ և ԵՀՔ երկրների հետ, իսկ աշնանը հանդես կգա ԵՀՔ ապագա ուղղությունների վերաբերյալ առաջարկով։

Մարտի 9-ին Վաշինգտոն կմեկնի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

Մարտի 9-ից 12-ը կգումարվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան։ Մի շարք հարցերի թվում քննարկվելու է նաև Ռուսաստանի պատժամիջոցների ազդեցությունը միջազգային առևտրային ուղիների վրա։ 


© armedia.am