Հայտնի են ՄԻԵԴ դատավորի մրցույթի հաղթողները

17:53     2 մարտի, 2015

Արդադատության նախարարությունը հրապարակել է ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված երեք թեկնածուների անունները:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը, ղեկավարվելով ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 2-ի նիստի արդյունքները` հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Լիանա Օնիկի Հակոբյանը»:


© armedia.am