Էդուարդ Սնոուդենը որոշել է վերադառնալ ԱՄՆ

10:09     4 մարտի, 2015

ԱՄՆ-ի իշխանությունները դատական արդար գործընթաց են խոստանում ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի նկատմամբ, եթե նա իսկապես որոշի վերադառնալ Միացյալ Նահանգներ: Այս մասին հաղորդում են պետքարտուղարության մամլո ծառայությունում: «Մենք ուրախ կլինենք, եթե նա վերադառնա և կանգնի դատարանի առջև»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ մարտի 3-ին Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենը հայտարարել էր, որ վերջինս ցանկանում է վերադառնալ Միացյալ Նահանգներ միայն այն պայմանով, որ իր նկատմամբ դատավարությունը լինի արդար:

Փաստաբանը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունից  արդեն ստացել են հավաստիացումներ, որ Սոուդենի նկատմամբ մահապատիժ չի կիրառվելու:


© armedia.am