Լոնդոնը փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք

10:15     5 մարտի, 2015

Transparency International միջազգային կազմակերպության գնահատականներով փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք է ճանաչվել Լոնդոնը:

Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ Լոնդոնում անշարժ գույքի առուվաճառքի զգալի մասն իրականացվում է անօրինական գործունեության արդյունքում ստացված ֆինանսական միջոցներով: Ավելին, կազմակերպության զեկույցում նշվում է, որ Լոնդոնում գտնվող ավելի քան 37 հազար անշարժ գույք պատկանում է օֆշորային ընկերություններին, իսկ դրանցից յուրաքանչյուրի միջին արժեքը մոտ 2.3 միլիոն դոլար է գնահատվում:


© armedia.am