Հրթիռակոծվել է Հալեպի հայկական եկեղեցին

14:28     5 մարտի, 2015

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում նախօրեին հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից ոչ ոք չի տուժել, բայց եկեղեցու շենքը մեծապես վնասվել է: Այս մասին հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանին: Վերջինս նշեց, որ հարվածներ են հասցվել նաև մոտակա թաղամասերին։

«Եթե ռմբակոծում են նման վայրերը, միանշանակ է, որ միտումնավոր են ռմբակոծվում, որովհետև այդ վայրերում բախումներ տեղի չեն ունենում », - նշեց Զարմիկ Պողիկյանը:


© armedia.am