Ֆրանսիայի Սենատը վավերացրել է Մոլդովայի Ասոցացման համաձայնագիրը

11:42     6 մարտի, 2015

Ֆրանսիայի Սենատը վավերացրել է ԵՄ-Մոլդովա Ասոցացման համաձայնագիրը: Մինչև մարտի վերջ այն կհաստատվի նաև Խորհրդարանի ստորին պալատի կողմից: Այդ մասին հաղորդում է tv7 մոլդովական գործակալությունը:

Ֆրանսիայում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Սերեբրյանը հայտնել է, որ ֆրանսիացի օրենսդիրները հաճելիորեն զարմացրել են Մոլդովային՝ բավական շատ ձայներով կողմ քվեարկելով համաձայնագրի հաստատման օգտին:

2014 հունիսի 27-ին ստորագրված Մոլդովա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մինչ այժմ վավերացվել է  ԵՄ անդամ 14 երկրների կողմից:  


© armedia.am