McDonald’s-ի սնունդը կդառնա առողջ

21:36     6 մարտի, 2015

Սննդի համաշխարհային McDonald’s ցանցը պատրաստվում է վերանայել սննդի որակը.  այն պատրաստվում է կրճատել հակաբիոտիկներով մշակված հավի մսի գործածումը (աղբյուրը՝bbc.com): Կազմակերպությունը նախատեսում է թռչնամսից հեռացնել հակաբիոտիկների այն տեսակները, որոնք մարդու օրգանիզմի վրա ունեն բացասական ազդեցություն և թուլացնում են դիմադրողականությունը: Հայտնի է, որ կան հակաբիոտիկների տեսակներ, որոնց մարդու օրգանիզմը հեշտությամբ ընտելանում է և հետագայում կորցնում է դրանց արձագանքելու ունակությունը:

McDonald’s-ն ամերիկյան սպասարկման ցանցում 2 տարով հրաժարվելու է հակաբիոտիկներուվ մշակված թռչնամսից, իսկ Եվրոպական ցանցում այդ մթերքի գործածումը կկրճատվի աստիճանաբար: 


© armedia.am