Սննդի համաշխարհային McDonald’s ցանցը պատրաստվում է վերանայել սննդի որակը. այն պատրաստվում է կրճատել հակաբիոտիկներով մշակված հավի մսի գործածումը (աղբյուրը՝bbc.com): Կազմակերպությունը նախատեսում է թռչնամսից հեռացնել հակաբիոտիկների այն տեսակները, որոնք մարդու օրգանիզմի վրա ունեն բացասական ազդեցություն և թուլացնում են դիմադրողականությունը: Հայտնի է, որ կան հակաբիոտիկների տեսակներ, որոնց մարդու օրգանիզմը հեշտությամբ ընտելանում է և հետագայում կորցնում է դրանց արձագանքելու ունակությունը:
McDonald’s-ն ամերիկյան սպասարկման ցանցում 2 տարով հրաժարվելու է հակաբիոտիկներուվ մշակված թռչնամսից, իսկ Եվրոպական ցանցում այդ մթերքի գործածումը կկրճատվի աստիճանաբար: