Կործանիչի վթարի համար Թուրքիան մեղադրում է Իսրայելին

17:12     6 մարտի, 2015

Թուրքական Milliyet թերթն այսօր հրապարակած հոդվածներից մեկում ենթադրություն է հայտնել, թե թուրքական օդուժի  F-4 կործանիչի վթարի համար մեղավոր է Իսրայելը: Հիշեցնենք, երեկ Թուրքիայի Քոնյա գավառում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում վթարի էր ենթարկվել թուրքական օդուժի կործանիչ, զոհվել էին երկու օդաչուները:

Թուրքական պարբերականի հավաստմամբ ուղղաթիռն արդիականացվել էր Իսրայելում 2002թ.: Նշվում է, որ յուրաքանչյուր կործանիչի արդիականացումը Թուրքիային 11.7 մլն դոլար է արժեցել:

Վերջին 15 տարիների ընթացքում վթարի հետևանքով F-4 կործանիչի 12 օդաչու է զոհվել: Այս կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը չի բացառել, որ առաջիկայում Անկարան կհրաժարվի դրանցից:  


© armedia.am