Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայում Կանանց միջազգային օրվան ընդառաջ մեկնարկել է «Ուսադիրներով տիկնայք» ռազմահայրենասիրական մրցույթը։ Միջոցառումը կազմակերպվել է զինվորական մասի հրամանատարության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցույթը, որին կմասնակցի 50 զինծառայող կին, կընթանա 3 փուլով։ Առաջին փուլում, որը ստացել է «Մարտավարական միավոր» անվանումը, մասնակիցները զինվորական պատրաստվածության առաջադրանքներ են կատարել՝ կրակոցներ, մեքենայի վարում խոչընդոտներով, խրամատների սարքավորում՝ պառկած վիճակում և մարշ նետում 5 կմ կոշտ տեղանքում։