Գրաբարի դասընթաց բոլոր ցանկացողների համար

23:10     6 մարտի, 2015

Մարտի 7-ից ամեն շաբաթ՝ ժամը 18.00-ին, Արարատյան հայրապետական թեմի Երևանի ս. Հովհաննես եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կանցկացվեն գրաբարի անվճար դասընթացներ բոլորի համար: Այս մասին հայտնում է Արարատյան հայրապետական թեմի մամուլի ծառայությունը:

Ցանկացողները կարող են դիմել Երևանի ս. Հովհաննես եկեղեցի:
Ծրագրի պատասխանատուն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն է: Դասընթացը կվարի բանասեր Քրիստինա Այվազյանը:

Դասընթացն իրականացվում է ԱՀԹ «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում:


© armedia.am