Թուրքերը օգտագործել են գերմանացիների էթնիկ մաքրման փորձը

13:29     7 մարտի, 2015

Համաշխարհային արդարադատության Հաագայի ինստիտուտում կազմակերպված երկօրյա գիտաժողովի ժամանակ` նվիրված ցեղասպանության հարյուրամյակին, առաջատար բրիտանացի իրավաբան` Ջեֆրի Ռոբերտսոնը մեղադրել է Գերմանիային թուրքերի հետ հանցակից լինելու մեջ` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բռնի տեղահանության գործում, հայտնում է Armradio-ն մեջբերելով Today's Zaman-ին:

Գիտաժողովի ժամանակ Ռոբերտսոնը մասնավորապես նկատել է.

«Գերմանացիները խորհուրդ են տվել օսմանյան թուրքերին լուծել հայկական հարցը` օգտագործելով 1905 թվականի գերմանացիների էթնիկ մաքրման փորձը  հարավարևմտյան Աֆրիկայում: Ի պատասխան անմեղ մարդկանց ապստամբության ընդդեմ գերմանական գաղութային իշխանության ներկայիս Նամբիայում` գերմանական բանակը դիտավորյալ թողել է, որ վայրագություններից փախչող անմեղ մարդիկ մահանան սովից և ծարավից` թույլ չտալով նրանց լքել Նամբիայի անապատը: Այդ ժամանակ հարյուր հազարավոր  անմեղ մարդիկ մահացան անապատում» ,- նշել է Ռոբերտսոնը գիտաժողովի ժամանակ:


© armedia.am