2014-ին Թուրքիայում 296 կին է սպանվել

22:26     7 մարտի, 2015

The Human Rights Association  իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված  զեկույցում արձանագրված է, որ Թուրքիայում 2014 թվականին  ընդհանուր առմամբ  3.401 մարդ է դարձել բռնության, նվաստացման, անարդար դատավճռի զոհ, որոնց շարքում 1.021-ը կալանավոր են եղել, հայտնում է Hurriyet-ը: 

Ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կողմից  ոտնահարվել է 1539 մարդկանց իրավունքը, այդ թվում 121 երեխայի: Տարվա ընթացքում կալանավորված մարդկանց թիվը հասել է 11.262, այդ թվում 241 փախստական:

Զեկույցում նաև խոսվում է Թուրքիայում կանանց իրավունքների ոտնահարման մասին.

« 2014-ին Թուրքիայում 296 կին է սպանվել, 39 կին ինքնասպանություն է գործել, 191-ը ենթարկվել է սեռական բռնությունների, 585-ը հոսպիտալացվել է ծեծվելու և մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, ևս 13 կին մահացել է անհայտ հանգամանքներում»,- նշված է զեկույցում: 

Զեկույցը  նաև  փաստում է, որ անցած տարվա ընթացքում բռնարարքների արդյունքում Թուրքիայում 44 երեխա է սպանվել, 219-ը վիրավորվել են: 


© armedia.am