Բիրյուկով. hայ-թուրքական սահմանային խախատումները հիմնականում Թուրքիայի քաղաքացիների կողմից են

23:02     7 մարտի, 2015

Հայաստանում ռուս սահմանապահները  ջանք չեն խնայի, որպեսզի թույլ չտան սադրանքներ հայ-թուրքական սահամանին Ցեղասպանության հարյուրամյակին, այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը, հայտնում է РИА Новости-ին:

Իր խոսքում Բիրյուկովը մասնավորապես նշել է.

«Հայ-թուրքական սահմանային խախատումները հիմնականում Թուրքիայի քաղաքացիների կողմից են իրականացվում, իսկ որպես պատճառաբանություն ներկայացվում է այդ  քաղաքացիների  մոլորված լինելը:  Փոքր սադրանքներ են լինում: Չնայած այդ ամենին` մենք գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում: Նպատակն է հարթել տեղի ունեցածը և այլևս թույլ չտալ, որ կրկնություն լինի»,- նշել է Բիրյուկովը: 


© armedia.am