Մարտի 8-ին նշվում է Կանանց միջազգային օրը: Տոնը համարվում է գարնան, կանացի գեղեցկության, նրբության, հոգևոր իմաստության և կանանց նկատմամբ ուշադրության օր՝ անկախ նրանց կարգավիճակից ու տարիքից: Օրը պաշտոնական կարգավիճակ է ձեռք բերել 1975 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ:
Տոնը նշվում է ՄԱԿ-ի կողմից, իսկ Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Ուկրաինայում այն համարվում է ազգային տոն:
1910 թվականին Կոմպենհագենում կայացած Աշխատող կանանց երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց խմբի առաջնորդ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց օրը տոնելու գաղափարն: Ցետկինը այս տոնի նպատակն է համարել իրենց իրավունքների համար կանանց պայքարը:
Կարծիք կա, որ «դատարկ կաթսաների» առաջին երթ, որը տեղի է ունեցել Նյու Յորքում 1857 թվականի մարտի 8-ին, դարձել է Կանանց միջազգային օրը նշելու նախադրյալներից մեկը: