Այս շաբաթ Եվրոպայում...

13:00     9 մարտի, 2015

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Փետրվարի 9-ին մեկնարկում է Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը: Փետրվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում կքննարկվի Սերբիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի եվրաինտեգրման գործընթացի առաջընթացը: Խորհրդարանականների առաջ իր ամենամյա զեկույցը կներկայացնի ԵՄ արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով գերագույն հանձնակատարը: Օրակարգում ընգրկված է նաև Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքների ներկրմանն առնչվող որոշ զիջումների վերանայումը:

Քննարկվելու է ԵՀՔ վերանայման հարցը:

 Փետրվարի 9-ին ԵՄ էներգետիկ միության փոխնախագահ Մարոս Շևկովիչը հանդիպում է ունենալու Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևի հետ: 


© armedia.am