ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 4-ին մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում հայ ուսանողական միության կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախ. ձեռքբերումներն ու մարտահրավերները լարված տարածաշրջանում» միջոցառմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Միջոցառմանը Արցախի ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով, ուր անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության փուլերին, Արցախի պատմությանը, Ղարաբաղյան շարժման ձևավորմանն ու ներկա փուլին:
Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին՝ կապված ԼՂՀ քաղաքական և տնտեսական զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների ու հակամարտության խաղաղ կարգավորման հետ: