Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ Սիրիայի խորհրդարանում

17:47     10 մարտի, 2015

Սիրիայի Ազգային ժողովի Հասարակության ազատություններ և Հաշտեցում հանձնաժողովները հանդիպել են Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի, ինչպես նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Հանդիպման օրակարգում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ վկայակոչելով Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությանը:

Երկու հանձնաժողովների անդամները խոսել են երկու ժողովուրդների սերտ կապերի մասին, որոնք ավելի սերտացան, երբ Սիրիան գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին:


© armedia.am