Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Լեհաստանը չի ներկայանա նախագահի մակարդակով, քանի որ հիշատակի միջոցառումներից երկու շաբաթ անց երկրում նախագահական ընտրություններ են նախանշված: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
Դեսպանի խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ինչ մակարդակով, բայց Լեհաստանն անպայման կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողություններին: