Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան և Հյուսիսային Կորեան «գտնվում են մի խրամատում և դիմակայում են մի ընդհանուր թշնամուն, որը ձգտում է նրանց զրկել իրենց ազգային ինքնությունից», հաղորդում է vesti.ru-ն` հղում անելով սիրիական առաջնորդի հայտարարությանը Դամասկոսում ԿԺԴՀ փոխարտգործնախարար Սին Հոն Չուլին ընդունելու ժամանակ:
Ասադի խոսքերով, Սիրիան և Հյուսիսային Կորեան հավատարիմ են ազգային արժանապատվության և ընկերներին նվիրվածության բարձր բարոյական սկզբունքներին: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Փհենյանին ահաբեկչության դեմ պայքարում Սիրիային աջակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: