ԱՄՆ-ին դիմակայելու համար Մադուրոյին հատուկ լիազորություններ են պետք

10:12     11 մարտի, 2015

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի խորհրդարանին առաջարկել է իրեն տրամադրել այնպիսի լիազորություններ, որ իր ընդունած հրամանագրերն օրենքի ուժ ստանան: Այս մասին գրում է lenta.ru լրատվականը:

Ընդդիմությունը քննադատության է ենթարկել Մադուրոյի այս նախաձեռնությունը՝ այն համարելով իշխանության կենտրոնացման փորձ: Ընդդիմության կարծիքով նախագահն օգտագործում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրացումը, որպեսզի բնակչությանը շեղի տնտեսական խնդիրներից:

Ենթադրվում է, որ երկրի Ազգային ժողովն այնուամենայնիվ կբավարարի նախագահի խնդրանքը:

Այս քայլին Վենեսուելայի նախագահը դիմել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մի շարք վենեսուելական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել: 


© armedia.am