Այսօր Հայ եկեղեցին նշում է Միջինքը. Մեծ պահքը կիսվեց

10:19     11 մարտի, 2015

Այսօր՝ մարտի 11-ին, կիսվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը: Այդ օրը եկեղեցին անվանում է «Միջինք»:

News.am-ի փոխանցմամբ` այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում երիտասարդական միությունները կնշեն Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստներով: Օրը հագեցած կլինի նաև ազգագրական պարերով:


© armedia.am