Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսում կմեկնարկի գրքի միջազգային ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավար կհատկացվի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանի հետ զրույցը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման մի շարք արարողություններ կանցկացվեն Արգենտինայում՝ քաղաքական, մշակութային, ակադեմիական և կրոնական ուղղություններով: