Ամերիկայի Յուտա նահանգը կարող է դառնալ միակը, որտեղ մահապատժի դատապարտված հանցագործներին կարող են գնդակահարել «մահացու ներարկման» համար նյութի անբավարարության պարագայում: Այս մասին փոխանցում է TACC-ը:
Նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն ընդունել է համապատասխան օրինագիծը: Փաստաթղթի հեղինակ հանրապետական Փոլ Ռեյը համոզված է, որ գնդակահարությունն ավելի մարդասիրական և արագ միջոց է, քան ներարկումը:
Օրենքը ուժի մեջ կմտնի նահանգապետի հաստատումից հետո:
Այժմ ԱՄՆ-ի 35 նահանգներում, որտեղ թույլատրվում է մահապատիժը, կիրառում են «մահացու ներարկում»: