Տ. Վալովայա. միասնական արժույթ ստեղծելուց առաջ պետք է ստեղծել միասնական շուկա

17:43     11 մարտի, 2015

Ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով ԵԱՏՄ նախարար Տ.Վալովայան կոչ է արել չշտապել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ընդհանուր արժույթային միություն ստեղծելու հարցում: Այս մասին փոխանցում է РИА Новости-ին:

 «Ես շատ զգուշություն եմ ցուցաբերում միասնական արժույթի ստեղծման հարցում: Նախ և առաջ մենք պետք է ստեղծենք միասնական շուկա, հետո նոր մտածենք միասնական արժույթ ստեղծելու մասին»,-հայտարարել է Վալովայան ԵԱՏՄ զարգացման շուրջ Վաշինգտոնում գումարված «կլոր սեղանի» ժամանակ: Նա նաև ավելացրել է, որ անկախ ամեն ինչին պետք է համակարգել ԵԱՏՄ դրամային քաղաքականությունը:

 

 

 

 

 


© armedia.am