Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը

10:10     12 մարտի, 2015

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Իրան դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ժամկետը: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Իրանի կառավարության որոշակի գործողություններ շարունակում են սպառնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, տնտեսությանը և արտաքին քաղաքականության: Այդ իսկ պատճառով 1995թ. մարտի 15-ին սահմանված պատժամիջոցներն կշարունակեն ուժի մեջ մնալ նաև 2015թ. մարտի 15-ից հետո»,- ասվում է Կոնգրեսին ուղղված նամակի մեջ:

1995թ. մարտին Սպիտակ տունը Իրանի նկատմամբ սահմանել էր պատժամիջոցների ուժեղացված փաթեթ, որով արգելվել է այս երկրի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումներ անել:


© armedia.am