Նախագահը քաղաքական ուժերի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները

16:38     12 մարտի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության, ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:


© armedia.am