ԵՄ կողմից Ռուսաստանի և ուկրաինական աշխարհազորայինների դեմ սահմանված անհատական պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. սեպտեմբերի 15-ը: Նշենք, որ 2014թ. մարտի 15-ին սահմանված այդ պատժամիջոցները նախատեսում են «սև ցուցակում» առկա ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական ակտիվների սառեցում, ինչպես նաև որոշ մարդկանց վիզային ռեժիմի սահմանափակում: Նշենք, որ ցուցակում կա 150 անուն, որոնցից 37-ը իրավաբանական անձինք են:
Ինչ վերբերում է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, ապա ԵՄ այս հարցում դեռևս չունի միասնական կարծիք: