«Բոկո Հարամ»-ը միանում է «Իսլամական պետությա՞նը»

10:05     13 մարտի, 2015

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդունել է նիգերական «Բոկո Հարամ» կազմակերպության հավատարմության երդումը, տեղեկացնում է usatoday.com-ը:

Ավելի վաղ «Բոկո Հարամ»-ի առաջնորդ Աբուբաքար Շեքաուն տեսաուղերձ էր հրապարակել Twitter-ում, որտեղ ԻՊ-ին հավատարմության երդում էր տվել:

Դրանից քիչ անց հայտարարությամբ հանդես եկավ ԻՊ ներկայացուցիչ Աբու Մուհամմեդ ալ-Ադնանին՝ նշելով, որ «Բոկո Հարամի» երդումն ընդունվել է, և «Իսլամական պետությունը» տարածվել է նաև դեպի Արևմտյան Աֆրիկա:


© armedia.am