Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևը, որտեղ շեշտվում է, որ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում սպանվել են 1,5 միլիոն հայեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը:
Քաղաքային խորհրդի ընդունած բանաձևում նաև ասվում է, որ խորհուրդն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին` ի նշան համերաշխության և հարգանքի Ցեղասպանության նահատակների և նրանց սերունդների: