Բրիտանիան որոշել է մտնել Ասիական բանկ

12:15     14 մարտի, 2015

Ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ դա մի յուրահատուկ հնարավորություն է Բրիտանիայի և Ասիայի համար, որը նրանց թույլ կտա միասին աճել ու զարգանալ` գումարներ ներդնելով համատեղ ծրագրերում, հաղորդում է elvisti.com-ը:

2014թ.-ին հայտարարվել էր Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի ստեղծման մասին Չինաստանի ղեկավարությամբ: Հիմնադիրների թվում են նաև Ասիայի ևս 26 երկիր, որոնց մեջ է նաև Ղազախստանը: ԱՄՆ-ը և Ասիայում նրա դաշնակիցները` Ճապոնիան, Հարավային Կորեան և Ավստրալինա սառնությամբ են վերաբերվել Բրիտանիայի որոշմանը` համարելով Ասիական բանկը արևմտյան ֆինանսական համակարգի մրցակից, հաղորդում է ВВС-ն.

 


© armedia.am