Գերմանիան հանել է գլխաշորի արգելքը

18:20     14 մարտի, 2015

Այսուհետ Գերմանիայի դպրոցներում գլխաշոր կրելու արգելքը չի գործի:

Գերմանիայի գերագույն դատարանը որոշում է ընդունել, ըստ որի դպրոցի ուսուցիչների համար գլխաշոր կրելն այլևս հակասահմանադրական չի համարվում:

2004թ.-ին դատարանի կողմից ներմուծված արգելքն, ըստ որի դպրոցներում գլխաշոր կրելն արգելվում էր, այժմ որակվում է կրոնական իրավունքների ոտնահարում:


© armedia.am