Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսը հեռախոսազրույցի ընթացքում արձանագրել են Մինսկի համաձայնությունների ռազմական ասպեկտի դրական առաջընթացը: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Նշվում է նաև, որ կողմերն ընդգծել են Մինսկի համաձայնությունների հումանիտար և սոցիալ-տնտեսական ասպեկտների իրականացմանն ուղղված ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հաստատել է Դոնբասի բանկային սպասարկման համակարգի վերականգնմանն աջակցելու Փարիզի պատրաստակամությունը: