Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ

12:25     15 մարտի, 2015

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:  Հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը կիրառել է նաև 60մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


© armedia.am