Այն բանից հետո, երբ Եվրոպական Կենտրոնական Բանկը սկսեց իրագործել պարտատոմսերի ետ գնման իր ծրագիրը, ուրբաթ երեկոյան դոլարը 1.2 տոկոսով արժևորվեց եվրոյի նկատմամբ. մեկ դոլարը գնահատվում է 0.9543 եվրո:
Դոլարի արժևորումը խոչընդոտում է ամերիկյան կազմակերպություններին մրցել օտարերկրյա մրցակիցների հետ, որոնք նմանատիպ արտադրանք են թողարկում ավելի ցածր գներով: Վառ օրինակ է նավթի գինը. ամերիկյան Վեստ Տեխասը (West Texas Crude) նավթի գները իջեցրել է 4 տոկոսով՝ մեկ բարելը վաճառում է 45 դոլար՝ վնասելով իր եկամուտը (աղբյուրը՝ bbc.com):