Մինսկի համաձայնությունները չեն գործում. Պորոշենկո

09:07     16 մարտի, 2015

Ուկրաինայի արևելքում ստեղծված ճգնաժամն հաղթահարելուն կոչված Մինսկյան համաձայնությունները չեն գործում: Այս մասին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Պորոշենկոն հավելել է նաև, որ Կիևի կողմից պահպանվել են ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, և որ դրանց խախտման համար պատասխանատու են աշխարհազորայինները:


© armedia.am