Հռոմի պապը օգնության ձեռք է մեկնել Լուկաշենկոյին

07:36     16 մարտի, 2015

Հռոմի պապ Ֆրանցիսկը պատրաստ է օգնել Բելոռուսին՝ ամրապնդելու հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Վատիկանի մամլո խոսնակ Պետրո Պարոլինին:

«Մենք բելոռուսական իշխանությունների մոտ տեսնում ենք ԵՄ և ընդհանրապես ամբողջ աշխարհի հետ բաց հարաբերություններ հաստատելու ձգտում: Վատիկանը պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործընթացում»,-նշել է Պարոլինը:

Նրա փոխանցմամբ այժմ որոշվում է Բելոռուսի նախագահի՝ Վատիկան այցելելու հարցը:

Նշենք, որ Բելոռուսի հավատացյալ քաղաքացիների ընդամենը 10 տոկոսն է կաթոլիկ:


© armedia.am