Ջավախքում շախմատային մրցաշար է անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

10:13     16 մարտի, 2015

Մարտի 13-14-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում, օրհնությամբ և արտոնությամբ Սամցխե-Ջավախք Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, առաջին անգամ տեղի ունեցավ «Մեր միտքն անպարտ է» խորագիրը կրող շախմատային մրցաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին քաղաքային իշխանության ղեկավար մարմինները և հոգևոր դասի ներկայացուցիչները:


© armedia.am