ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ռիգայի հայկական համայնքի հետ

13:22     16 մարտի, 2015

Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: «Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:


© armedia.am