Այսօր Իսրայելում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ ֆինանասների նախարար Յիր Լապիդը և արդարադատության նախարար Ցիպի Լիվնին հրաժարական էին տվել:
Վերջին հարցումների համաձայն ներկայիս վարչապետ Նեթանյահուի կուսակցությանը՝ «Լիկուդը», կարող է զբաղեցնել միայն երկրորդ տեղը: Առաջին տեղում է ձախակողմյա «Սիոնիստական ճամբար» խմբավորումը, իսկ երրորդում՝ «Միսանական արաբական ցուցակը»:
Դիտորդների կարծիքով երկրի ղեկավարն, ամենայն հավանականությամբ կընտրվի ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունների առաջնորդների բանակցությունների արդյունքում: