Հայ-կանադական գործընկերությունը խորանում է. Հայաստանում է Կանադայի առևտրային առաքելությունը

11:47     17 մարտի, 2015

Մարտի 16­-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել հայ­-կանադական գործարար համաժողով, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանի ներդրումային միջավայրի, ՀՀ­-ում գործող ազատ տնտեսական գոտիների, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և ինտերնետային կարգավորումների, գյուղատնտեսության և ագրովերամշակող արդյունաբերության վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:  

Աղբյուրը նշում է նաև, որ Կանադայի առևտրային առաքելության այցի շրջանակներում, որ կազմակերպել են Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանում Կանադայի դեսպանությունը համատեղ, կայացել է շուրջ 160 երկկողմ հանդիպում հայ և կանադացի գործարարների միջև:


© armedia.am