Պեկինում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը վճռականորեն աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը՝ դիտարկելով նրա զարգացումը որպես բազմաբևեռ աշխարհի կայացման կարևորագույն տարրերից մեկը, հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Չինաստանն ու Եվրոպան «ժամանակակից աշխարհի երկու կարևոր ուժեր են», որոնց շահերը շատ խորը միահյուսվում են, նշել է ՉԺՀ նախագահը: Սի Ծինփինը հիշեցրել է իր անցյալ տարվա այցը Եվրոպա, երբ կողմերը պայմանավորվեցին համատեղ ջանքերով գործընկերություն կառուցել չորս ասպեկտներով՝ խաղաղություն, աճ, բարեփոխումներ և քաղաքակրթություն և առաջարկել է ընդլայնել գործնական համագործակցությունը՝ նոր մեկնարկ տալով այս տարվանից, երբ նշվում է ՉԺՀ-ԵՄ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 40-ամյակը:
Սին նշել է, որ երկրի նոր հնգամյա պլանում, որը մշակման փուլում է, նոր հնարավորություններ կգտնվեն Չինաստանի և Եվրամիության համագործակցության համար:
Իսկ Շուլցն իր հերթին նշել է, որ ԵՄ-ն և Չինաստանը շատ բաներում ընդհանուր շահեր ունեն, բախվում են նման խնդիրների ու մարտահրավերների հետ, ուստի ԵՄ-Չինաստան հարաբերությունների ամրապնդումն ունի չափազանց կարևոր նշանակություն: Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է Չինաստանի հետ առավել ակտիվ գործնական համագործակցության համար ԵՄ պատրաստակամության մասին, հաղորդում է cntv.ru-ն: