Ճապոնիան կդադարեցնի իր ատոմակայաններից հինգի աշխատանքը

10:57     18 մարտի, 2015

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են շահագործումից հանել երկրում գործող հիսուն ատոմային էլեկտրակայաններից հինգը, ինչից հետո կդադարեցվի ևս երկու էներգաբլոկի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:  

Ատոմակայանները շահագործումից հանելու հիմնական պատճառը դրանց հին լինելն է, ինչն էլ հասարակության մոտ մշտական վտանգի ու անհանգստության պատճառ է դառնում: Հիշեցնենք, որ դրանք կառուցվել են 1974-1975 թվականներին:


© armedia.am