ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է մարտի 18-ին Թունիսի թանգարաններից մեկի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը: Այս մասին հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:
Թունիսում տեղի ունեցած ահաբեկչությունը քննադատող հայտարարություն է ընդունել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին զինվորականների հագուստ հագած գրոհայինները անկանոն կրակ էին բացել Թունիսի խորհրդարանի շենքի առաջ: Այնուհետև նրանք ներխուժել էին խորհրդարանին կից «Բարդո» թանգարան, որտեղ գերի էին վերցրել օտարերկրյա զբոսաշրջիկների:
Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության արդյունքում զոհվել է 19 մարդ: Վերջիններս եղել են Ճապոնիայի, Իսպանիայի, Կոլումբիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի և Թունիսի քաղաքացիններ: Նշվում է նաև 44 վիրավորների մասին: